Լավրովն ու Բայրամովը քննարկել են հրադադարի մասին համաձայնագրի կատարումը

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կատարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին։