ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և թե իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:
«Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելուց»,-ասել է Ալթունյանը: