Գրանցվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք, դրական է թեստերի 22,3 տոկոսը

Դեկտեմբերի 21-ին կատարվել է 2 404 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537  նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 22,3 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 410 մարդ, գրանցվել է մահվան 17 դեպք: 

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154 065 դեպք, որոնցից 133 176-ն` առողջացած, 2 656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567 755 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 154 065 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 209 462 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 209 462 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 043 704 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 164 535 դեպքով։