Ադրբեջանը մեծացնում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

2021-ին Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում երկրի պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, դատական ու իրավապահ մարմինների ապահովմանը ծրագրվում է տրամադրել ավելի քան 6,6 մլրդ մանաթ (4 մլրդ դոլար), ինչը 16,3 տոկոսով ավելին է, քան 2020-ին, փոխանցում է Turan գործակալությունը։ 

2021-ին նշված ոլորտների ապահովմանը հատկացվող ֆինանսական հոսքերը կկազմեն ընդհանուր ծախսերի 23,4 տոկոսը, ինչը 2,5 տոկոսով ավելին է, քան 2020 թվականին:  Այդ գումարից պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդմանը ուղղված ծախսերը կկազմեն մոտ 4,585 մլրդ մանաթ, ինչը 20,5 տոկոսով ավելին է, քան 2020-ին։

Բացի այդ, 2021-ին նախատեսվում է տրամադրել 2,1 մլրդ մանաթ (1,23 մլրդ դոլար) Ադրբեջանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը ուղղված կապիտալ ծախսերի համար։