Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ

Երևանի ավագանու դեկտեմբերի 22-ի նիստում քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։

Գայանե Մելքոմ Մելքոմյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

2019 թվականի փետրվարից Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։