Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 248 մարմին․ ԱՆ խոսնակ

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 248 մարմին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1 874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից՝ 1 218 ԴՆԹ նմուշ:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են: