Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում. այս մասին գրում է պաշտպանի գրասենյակը։

ՄԻՊ-ի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով:

Արտակ Բեգլարյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր 2018 թվականի հոկտեմբերի 31-ից։

Մեկնաբանել