ԵՄ-ն Արցախից տեղահանված շուրջ 2 հազար ընտանիքների կհատկացնի օգնություն

Արցախից տեղահանված շուրջ 2 հազար ընտանիքների առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն։ Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջը։

«ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց:

«Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի արդյունքում ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագիրը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Ըստ այդ ծրագրի՝ 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, 280 երեխայի կտրամադրվի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական աջակցություն»,- նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանել