Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը Մյանմար․ առաջինը 60 տարվա ընթացքում

Ակնկալվում է, որ Մյանմարի նախագահ Թեյն Սեյնի հետ բանակցություներում Քեմերոնը կհայտարարի Մյանմարի դեմ պատժամիջոցների մեղմացման մասին։ Նա կհանդիպի նաև Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիի հետ, որի գլխավորած «Հանուն Ժողովրդավարության ազգային  ճակատ» կուսակացությունը ապրիլի 1-ի խորհդարանական ընտրությունների արդյունքում շահել էր ժողովրդի քվեն և 43 մանդատ էր ստացել երկրի օրենսդիրում։ «Եկեք ցույց տանք, որ եթե Մյանմարի իշխանությւոնները բարեփոխումներ անցկացնելու կամք ունեն, մենք էլ ունենք նրանց զիջումներ անելու կամք», -ասել է Քեմերոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը դիտարկում է Մյանմարի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը։ Անցած շաբաթ Մյանմարի դեմ պատժամիջոցների մեղմացման մասին հյատարարել էր նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլար Քլինթոնը՝ պայմանավորված ապրիլի 1-ին այս երկրում խորհդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցությամբ։ Նշենք, որ մինչ ապրիլի 1-ի լրացուցիչ խորհդարանական ընտրությունները Մյանմարում իշխանության էր ռազմական խունտան։ 1990թ. ի վեր առաջին անգամ ընտրություններին մասնակցեց նաև ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության ազագային լիգա» կուսակցությունը,, որի առաջնորդ, Նոբելյան հաղաղության մրցանակի դափնեկիր Սու Չժինը 20 տարի տնային կալանքի պայմաններում է եղել։

Խորհդարանական լիակատար ընտրությունները Մյանմարում տեղի կունենան 2015թ.։