Նոր նշանակումներ՝ Արցախում

Արցախի առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ազատվել է պաշտոնից, իսկ Միքայել Հայրիյանը նշանակվել առողջապահության նախարար։

Կամո Աղանջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։