50 հազար ծառ Արցախում՝ «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր «Օգնություն Արցախին» ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավն Արցախի անտառներին և էկոհամակարգերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Աճեցման գործընթացը նախատեսվում է մեկնարկել 2021-ի մարտից, իսկ հոկտեմբերին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ 

«Տեղում պահպանություն իրականացնող անտառապահների շնորհիվ մենք կունենանք անմիջական հսկողություն տնկված տարածքների նկատմամբ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման հնարավորություն։

Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։

«Մենք ենք մեր ծառերը» արշավի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև GPS կոորդինատներով տվյալների հավաքագրման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա առավել լայն տեղեկատվության տիրապետել ծառերի աճի գործընթացի մասին և իրականացնել համապատասխան հետազոտություններ։

2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից հրահրած լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես վնասվել և վտանգվել է Արցախի բացառիկ բնաշխարհը»,- նշված է հայտարարության մեջ։