Գրանցվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք, դրական է թեստերի 28,3 տոկոսը

Դեկտեմբերի 22-ին կատարվել է 2 953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 28,3 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 052 մարդ, գրանցվել է 18 մահվան դեպք: 

Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154 602 դեպք, որոնցից 134 586-ը՝ առողջացած, 2 673-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 685 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 570 214 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 154 602 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 212 526 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 205 877 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 062 960 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 170 743 դեպքով։