Դիանա Գալոյանը հաստատվեց Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատվել են. որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Ըստ որոշման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է օրենքով սահմանված կարգով Դիանա Գալոյանի հետ կնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում չէր հաստատել բուհի ռեկտորի պաշտոնում նրա ընտրության արդյունքները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել էր օրակարգից՝ այն ևս մեկ անգամ քննարկելու:

Կառավարությունը տևական ժամանակ չէր հաստատում ՀՊՏՀ-ում կայացած մրցույթի արդյունքները։ Գալոյանի՝ մրցույթին մասնակցելն ու ռեկտոր նշանակվելը կապվում էր հովանավորչության փաստի հետ: