Հաստատվել է կորոնավիրուսի 702 նոր դեպք, առողջացել է 1 128 մարդ

Դեկտեմբերի 23-ին կատարվել է 2 743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք, այսինքն դրական է եղել թեստերի 25,5 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 128 մարդ, գրանցվել է մահվան 23 դեպք:

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 155 440 դեպք, որոնցից 135 638-ն` առողջացած, 2 691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573 167 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 155 440 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 214 871 դեպքով, Ադրբեջանը 43-րդ տեղում է՝ 208 211 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 082 610 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 177 004 դեպքով։

Մեկնաբանել