Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել․ համապատասխան հրաման է ստորագրել նախագահ Արայիկ Հարությունյանը։
Դեկտեմբերի 22-ին Արտակ Բեգլարյանը ԱՀ Ազգային ժողովի նախագահին էր ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։
Բեգլարյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր 2018 թվականի հոկտեմբերի 31-ից։
Կարդացեք նաև՝
Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել մոտ 40 հազար մարդ․ Բեգլարյան