Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 23-ի որոշմամբ, Արման Պողոսյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել։ Այս պաշտոնին Աման Պողոսյանը նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 24-ին: