Շուռնուխով անցնող մայրուղին դառնում է սահման, հակառակորդի տարածքում մնալու է 11 տուն․ վարչական ղեկավար

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանազատման աշխատանքներ են իրականացվել Շուռնուխ գյուղում։ Այդ մասին Սիվիլնեթին ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Այսօր առաջին անգամ եկել են ու GPS-ով սահմանների տեղն են որոշել ու հեռացել, այլ բան չի եղել»,- հայտնեց Արշակյանը՝ վստահեցնելով, որ աշխատանքներից հետո կողմերը այդ տարածքում հենակետեր չեն տեղադրել։

Ըստ Արշակյանի՝ Շուռնուխով անցնող մայրուղին դառնում է սահման, հակառակորդի տարածքում մնալու է 11 տուն։

«Հիմա մեր սահմանապահները անմիջապես գյուղի տակ կանգնած են, բայց ժողովրդին ոչինչ չեն ասում դուրս գալու կամ ժամանակ տալու հետ կապված»,- նշեց Արշակյանը։

ՍիվիլՆեթն այցելել է Շուռնուխ, զրուցել գյուղի բնակիչների հետ։

Շուռնուխ և Որոտան գյուղերի հետ կապված իրադրությանն այսօրվա կառավարության նիստին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել