ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով Մոսկվայում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով Մոսկվայում Է․ այս մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։

Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,- գրել է պաշտպանը։