«Լուսավոր Հայաստան»-ը մշակել է Փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենց խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է պատերազմական գործողությունների ընթացքը, պատերազմին նախորդող շրջանը և նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև Պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։

«Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով»,- գրել է նա։