Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

Վարչապետի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սարգիս Հովհաննիսանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ նշանակելու մասին հրամագնաիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանու-թյան ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասված է հրամանագրում։