Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:

«Ցանկանում եմ ասել, որ եթե ոչ բոլոր, առնվազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արված, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրության համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եվ այսօր հույս ունեմ, որ այդպիսի խոսակցություն տեղի կունենա: Բայց այդ խոսակցությունը մենք ավելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանավորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դեպքում ապագայի մասին պիտի լինի մեր խոսակցությունը բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մենք խոսում ենք հեռավոր կամ ոչ հեռավոր անցյալի մասին: Որովհետև, ի վերջո, այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքով պսակելու և կոնկրետ հանգրվանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դեպքերում արձանագրենք, որ մեր խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին»,- նշել է վարչապետը:

Նա շնորհակալություն է հայտնել կամավորականներին ծառայության համար, պատասխանել է նրանց հարցերին։

Մեկնաբանել