«Վառ աստղ»-ը մարեց․ Հյուսիսային Կորեայի հրթիռի անհաջող արձակումը

Հրթիռն արձակելու մտադրության մասին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) հայտարարել էր այս տարվա մարտի 16-ին։ Այն նվիրված էր Հյուսիսային Կորեայի «Հավերժ նախագահ» Կիմ Իր Սենի 100-ամյակին, որը նշվում է ապրիլի 15-ին։

Հյուսիսկորեական լրատվամիջոցները նախ հերքել են ձախողման մասին լուրերը, ապա ժամեր անց հաստատել են, որ հրթիռի արձակումը տեղի է ունեցել, սակայն անհաջող։ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հաղորդել է, որ արբանյակը չի կարողացել դուրս գալ ուղեծիր և այժմ գիտնականներն ու փորձագետները ուսումնասիրում են անհաջողության պատճառները։

Փհենյանի՝ սեփական տիրեզերական հրթիռն արձակելու ծրագրերն արժանացել են մի շարք երկրների սուր քննադատությանը։ Նրանք ԿԺԴՀ մտադրությունը գնահատում են՝ որպես միջազգային պարտավորությունների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1718 և 1874 բանաձևերի խախտում, որոնք Հյուսիսային Կորեային արգելում են բալիստիկ տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռների արձակում։

Հյուսիսային Կորեան պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը խաղաղ բնույթ է կրում։

Մեկնաբանել