Հայաստանը Ռուսաստանին սիրող երկրների եռյակում է

Հայաստանը Ռուսաստանին սիրող երկրների եռյակում է, ըստ ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության իրականացրած հարցման, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Եռյակը գլխավորում է Տաջիկստանը, որին հաջորդում է Սերբիան։

Ռուսաստանին ամենաջերմ վերաբերվող մյուս երկրների թվում են Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան և Չինաստանը:

«Ռոսսոտրուդնիչեստվոն» ՌԴ ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալությունն է։

Մեկնաբանել