Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել

Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար մեղադրանք է առաջադրվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին. այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսագուլյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 23-ին։

Մեկնաբանել