GPS և միջազգային իրավունք. ինչպես է իրականացվում սահմանազատումը

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունից հետո մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որն իրականացվում է քարտեզների և GPS տեղորոշման համակարգի միջոցով։ Հատկապես վերջին գործիքի կիրառումը քննարկումների առիթ է դարձել՝ ենթարկվելով քննադատության փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից։