Քոչարյանն ու Պուտինը քննարկել են Արցախի և Հայաստանի անվտանգությունը, ներքաղաքական իրավիճակը․ լրատվամիջոցներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ․ այս մասին հայտնում է 168.am-ը․ տեղեկությունը վերահրապարակել է Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքը։

Ըստ տեղեկության՝ Մոսկվայում գտնվելիս Քոչարյանը զրուցել է Պուտինի հետ, քննարկվել է «հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին»։

Ըստ կայքի՝ Քոչարյանի նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի հերքել տեղեկությունը՝ «միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն»։

Մեկնաբանել