Հաստատվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք, դրական է թեստերի մոտ 8 տոկոսը

Դեկտեմբերի 27-ին կատարվել է 1 413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 8 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 562 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք:

Դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 948 դեպք, որոնցից 139 675-ը՝ առողջացած, 2 775-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585 057 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 674 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 157 834 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 221 605 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 214 711 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 147 578 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 200 465 դեպքով։

Մեկնաբանել