ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում գործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին։ Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: 

«Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր», – ասվում է ՀՀ արտգործնախախարության հաղորդագրությունում։

Մոհամմադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնել Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին: