Չորս հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 28-ին 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:

Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- գրել է նա։