Հաստատվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, առողջացել է 1 267 մարդ

Դեկտեմբերի 28-ին կատարվել է 2 483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 267 մարդ, գրանցվել է մահվան 22 դեպք:

Դեկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157 948 դեպք, որոնցից 139 675-ը՝ առողջացած, 2 775-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585 057 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 157 948 դեպքով։ Վրաստանը գտնվում է 42-րդ տեղում՝ 222 143 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 215 483 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 162 775 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 206 373 դեպքով։

Մեկնաբանել