Պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազան

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Մեկնաբանել