Ագուերոն հավատում է հաղթանակին

Մինչդեռ «Սիթի»-ն ջախջախիչ հաղթանակ տոնեց` կրճատելով միավորների տարբերությունը և հույս հաղորդելով իր երկրպագուներին:

«Իհարկե, կարևոր էր հաղթանակ տոնել: Մենք լավ գիտեինք, թե ինչ պետք է անենք, քանի որ «Յունայթեդ»-ն ամեն պահի կարող էր միավորներ կորցնել: Այդպես էլ եղավ:

Դա մեզ ավելի շատ վստահություն հաղորդեց Պրեմիեր լիգայում պայքարելու համար»,- 23-ամյա արգենտինացու խոսքը, ըստ Armsport.am-ի՝ մեջբերում է Goal.com-ը:

«Այժմ մենք պետք է կենտրոնացված լինենք մնացած հինգ խաղերի վրա և փորձենք հաղթել ու միավորներ վաստակել, իսկ երբ «Յունայթեդ»-ը ժամանի այստեղ, հուսով եմ` մենք ոչ մի պարտություն չենք ունենա»:

Մեկնաբանել