Հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, 10 մարդ մահացել է

Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք,  902 մարդ առողջացել է: Մահացել է 10 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 926 է: Դրական է կատարված թեստերի 16,5 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -158 878
Առողջացածներ – 141 844
Փաստացի բուժվողներ -13 548
Ընդհանուր թեստեր – 591 048
Մահվան ելքեր – 2 797
Մահվան ելքեր այլ պատճառով – 676