Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հանդիպումը Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ»,- նշվում է ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրությունում: