.xxx կայքերը կկարողանան գրանցվել նաև .sex и .porn դոմենային տիրույթներում

ICM Registry ընկերությունը, որը համակարգում է .xxx պոռնո կայքերի դոմենային տիրույթը, ապրիլի 12-ին դիմել է «Անունների և թվերի գրանցման ինտերնետ ընկերություն» հկ-ին (ICANN) ՝ գրանցելու .porn, .sex և .adult դոմենային տիրույթները: Այս մասին հաղորդում է The Register-ը:

ICM-ն իր դիմում-հայտում նշել է, որ .xxx դոմենային տիրույթի կայքերի սեփականատերերը հնարավորություն կստանան առանց հերթի գրանցել անալոգային հասցե նոր դոմենային տիրույթներում:

Ընկերությունն ընդգծել է, որ վերոհիշյալ տիրույթներում գրանցվել ցանկացողները պետք է վճարեն սիմվոլիկ գումար: ICM-ի ղեկավար Սթյուարտ Լոուլին պարզաբանել է, որ նվազագույն վճարը կկազմի տարեկան 60 դոլար:

.sex, .porn և .adult դոմենային տիրույթների համար ICM-ը ներդրել է մոտ 2 մլն դոլար՝ վճարելով ICANN-ին յուրաքանչյուր հայտի համար 185 000 դոլար:

Պետք է նշել, որ պոռնո տիրույթների դեմ հանդես եկել են մի շարք կրոնական կազմակերպություններ և պետություններ: .xxx տիրույթի գրանցումը մոտ 10 տարի հետաձգվում էր, 2010-ին այն հաստատեցին: Իսկ 2011-ին բացվեց առաջին .xxx դոմենային տիրույթի կայքը:

Մեկնաբանել