Հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հունվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 738 դեպք, որոնցից 143 355-ն` առողջացած, 2 828-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595 876 թեստավորում:

Դեկտեմբերի 31-ին կատարվել է 1 973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Դրական է կատարված թեստերի 16,6 տոկոսը։

Առողջացածների թիվը 554 է, իսկ մահվան դեպքերը՝ 5։ Արձանագրվել է մահվան  ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է: