Հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 2-ին կատարվել է 1 088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Այսինքն՝ դրական է կատարված թեստերի 20 տոկոսը։ Կորոնավիրուսից առողջացել է 451 անձ, արձանագրվել է մահվան 14 դեպք:

Հունվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 027 դեպք, որոնցից 144 091-ն` առողջացած, 2 850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 398 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 597 504 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:

Մեկնաբանել