Հադրութից, Ֆիզուլիից և Մարտունուց դուրս է բերվել 10 մարմին․ Արցախի ԱԻՊԾ

Արցախում հունվարի 2-ին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 10 մարմին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա հավելեց, որ աճյուններից 5-ը դուրս է բերվել Ֆիզուլիից, 4-ը` Հադրութից, 1 աճյուն՝ Մարտունուց։

«Առ այսօր, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1 155 զոհված զինծառայողի մարմին։ Երեկոյան տվյալները կթարմացվեն, որովհետև այս պահին ևս աշխատանքները շարունակվում են նշված հատվածներում»,- ասաց Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ 3 ջոկատ է աշխատում։

Մեկնաբանել