Արցախում խաղաղապահներն ականազերծել են ավելի քան 400 հեկտար տարածք

Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 400 հեկտար տարածք։ Հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ըստ աղյուրի՝ ականազերծվել է նաև շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, ինչպես նաև ավելի քան 600 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Բացի այդ, տեղեկանում ենք, որ հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։

Մեկնաբանել