Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք։ Առողջացել է 740 մարդ։ Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի քանակը 1 008 է։ Դրական է կատարված թեստերի 16 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -160 220
Առողջացածներ – 144 831
Փաստացի բուժվողներ -11 834
Ընդհանուր թեստեր – 598 705
Մահվան ելքեր – 2 864
Մահվան ելքեր այլ պատճառով – 691