Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Ստորագրված այլ հրամանագրերով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Մեկնաբանել