Կորոնավիրուսային իրավիճակ․ դրական է կատարված թեստերի 20 տոկոսը

Հունվարի 5-ին կատարվել է 1 601 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Այսինքն՝ դրական է կատարված թեստերի 20 տոկոսը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 928 առողջացած և 14 մահվան դեպք:

Ընդհանուր առմամբ ,այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 160 544 դեպք, որոնցից 145 759-ն առողջացած, 2 878-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 215 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 692 է:

Մեկնաբանել