Պաշտոնական հանդիպումներ`ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 13-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը ողջունել է Ստեփանակերտում <<Հայի դատի հիմնախնդիրները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները>> թեմայով միջոցառման անցկացումը` այն համարելով կարեւոր թե ներքին, եւ թե արտաքին քաղաքական տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Մեկնաբանել