Պատերազմի քաղաքացիական զոհերի ընտանիքներին կտրամադրվի դրամական օժանդակություն

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիներին, ՀՀ կառավարության որոշմամբ, կտրվի սոցիալական աջակցություն՝ միանվագ դրամական օժանդակության տեսքով: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 մլնՀՀ դրամ,

Երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2 մլն ՀՀ դրամ,

Երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1 մլն ՀՀ դրամ,

 Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 մլն ՀՀ դրամ:

Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ www.mlsa.am-ի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 1-ն է»։