Արտգործնախարար Արա Այվազյանը մեկնել է Արցախ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցի ընթացքում առաջին հանդիպումն Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ է եղել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նա նաև հաղորդել, որ ԱԳ նախարարներն ստորագրել են Հայաստան և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև 2021-ի խորհրդակցությունների պլանը: