Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ես Շուշան հայտարարում եմ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, Շուշան արժանի է դրան»,- ասել է Ալիևը մշակույթի նախարարի հետ առցանց հանդիպմանը։

Ալիևի խոսքով՝ քաղաքում «կվերականգնվեն կրոնական և մշակութային հուշարձանները»։