Համաշխարհային բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 8% անկում, 2021-ին՝ 3,1% աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2020-ին կանխատեսում է 8 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,1 տոկոս աճ։ Այս մասին նշված է ՀԲ-ի այսօր հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում։

2021-ին սպասվում է, որ համաշխարհային տնտեսությունը կաճի 4%-ով՝ 2020-ի 4,3 տոկոս անկումից հետո։

ՀԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ համաշխարհային տնտեսության աճը պայմանավորված կլինի COVID-19- ի դեմ մեծ մասշտաբով պատվաստումներից: