Հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, դրական է թեստերի 21 տոկոսը

Հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 160 853 դեպք, որոնցից 146 576-ն` առողջացած, 2 890-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 1695 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 601 768 թեստավորում:

Հունվարի 5-ին կատարվել է 1 462 թեստավորում, որից հաստատվել է  309 նոր դեպք: Դրական է կատարված թեստերի 21 տոկոսը։Կա 817 առողջացած և 12 մահվան դեպք: