Յուրի Ջորկաեֆի Սուրբ ծնունդը՝ արցախցի երեխաների հետ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որն ունի հայկական արմատներ, ընտանիքի հետ տոներն անցկացնում է Հայաստանում։ SoftConstruct ընկերության հետ համատեղ նախաձեռնության շրջանակում արցախցի երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում, որի ավարտին հարյուրից ավելի արցախցիներ նվեր ստացան պլանշետներ՝ դյուրացնելու հեռավար կրթության կազմակերպումը։ Ջորկաեֆների ընտանիքն Արցախում պատերազմի ժամանակ և մինչ օրս տարբեր նախաձեռնություններ է իրականացնում տեղի ընկերությունների, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի և Ֆրանսիայի հայկական համայնքների հետ համատեղ՝ պատերազմից տուժած արցախցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Մեկնաբանել