Ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզ․ քաղհասարակության ծրագիրը

2020-ի դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում առաջարկվել են մի շարք միջոցառումներ, որոնց ամփոփման արդյունքում մշակվել է ճգնաժամի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 3-6 ամիսների համար։

Ներկայացնում ենք ճանապարհային քարտեզի հիմնական կետերը։

Առաջինը հումանիտար հարցերն են, որոնք ընդգրկում են գերիների և անհայտ կորածների հարցը, սոցիալական ապահովում, հոգեբանական աջակցությունը, հաշմանդամների վերականգնողական ծրագիրը և համավարակի կառավարումը։

Երկրորդ կետը վերաբերում է սահմանագծմանը և սահմանազատմանը՝ բանակին, աշխարհազորին, քաղաքացիական պաշտպանությանը, տեղեկատվական անվտանգությանը։

Երրորդ կետն առնչվում է դինանագիտությանը՝ նպատակադրում, բանակցային գործընթացի վարում, արդյունավետ բանակցությունների հիմքերի ապահովում, փախստականների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանություն և խաղաղապահություն։

Չորրորդ կետը ժողովրդավարության մասին է, հինգերորդը՝ հանրային համերաշխության։